-
21.10.2016|
00:07
Անկախության սերնդի երազանքները Հայաստանի սահմաններից դուրս են երիզվում, մինչդեռ հակառակը պիտի լիներ: Սփյուռքն էլ ականջալուր չէ հայրենիք տունդարձի կանչին. շատերն են գալիս կենվորի պես ու հետ դառնում: Խնդիրները շատ են, իսկ կյանքի նպատակն այստեղ կենտրոնացել է առուծախի մեջ: Երկրի բարձրաստիճան շատ պաշտոնյաներ մերօրյա Գիքորն են դարձել՝ բոլոր հարթակներից «էստի՛ համեցե՜ք, էստի՛ համեցե՜ք» են կանչում:
-
21.10.2016|
00:05
Վերադառնալով ԽՍՀՄ-ում «ստվերային» արտադրությունների հիմնախնդիրներին՝ ուշադրություն դարձնենք կարևոր մի հանգամանքի. ի տարբերություն խորհրդային ձեռնարկությունների, կապիտալիստական երկրներում ձեռնարկությունները հիմնականում կոնկրետ մարդկանց սեփականությունն են: Կազմակերպական առումով դրանք ձևակերպվում են որպես բաժնետիրական ընկերություններ, որտեղ յուրաքանչյուր բաժնետեր ունի իր կոնկրետ մասնաբաժինը:
-
18.10.2016|
00:36
Հայաստանում ձևավորվել է քրեաօլիգարխիկ «ժանգոտած կառավարման համակարգ», որը նպաստում է պետական ինստիտուտներից հասարակության լայն խավերի օտարմանը: Սա է մեր իրականությունը։ Այն էլ անկախության 25 տարիներից հետո։ Բայց ամեն ինչ հերթով։
Կառավարության նիստի թողարկման ժամն է։
-
18.10.2016|
00:20
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱԴԱՄՅԱՆ- երևույթն ըմբռնելու համար հարկ է պարզել նրա ծագումնաբանությունը, ճյուղագրությունը, որովհետև XIX դ. վերջին - XX դ. սկզբին դեռևս խիստ ուժեղ ու կանխորոշիչ էին ընտանեկան, հայրենակցական, ներազգային հարաբերությունները:
-
14.10.2016|
09:02
Կա՞ որևէ կասկած, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն է մեր անցումային-ցնցահարվող դարի գաղափարական ոգին: Այո, նա հրաշալի կաղապարեց երևույթը լկտի-դաժան՝ պետական ատյանների «գողանալը դեռևս գողություն չէ»:
-
14.10.2016|
00:53
Հազարամյակներով Սյունիքը առնականության խորհրդանիշն էր: Սյունիքը Կյորեսն է և Զանգեզուրը, Տաթևն է ու Խնձորեսկը: Սյունիքը Բակունցն է` նրա կոփածո պղինձ բառահուլունքով և ալպիական բուրմունքներով հիացած:
-
14.10.2016|
00:46
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ավարտվեցին։ Ամենագլխավոր հարցը‚ որ հնչում է այս ընթացքում‚ հետևյալն է՝ որքանո՞վ սրանք կարտացոլեն 2017 թ. խորհրդարանական ընտրությունները։ Շատերն այս գործընթացները դիտարկում էին որպես գլխավոր փորձ Ազգային ժողովի առաջիկա ընտրություններից առաջ։
-
14.10.2016|
00:27
Թող ինձ ներեն մեր հարգարժան ընթեցողները, երբ ես գորբաչովյան թեմայից շեղվում ու հաճախ մերօրյա խնդիրներին եմ անդրադառնում։ Ինչ արած, մարդու սիրտը ճմլվում է՝ տեսնելով, թե մեր սիրելի երկրում ինչեր են կատարվում, ու անպատասխան է մնում մեր հարցերի հարցը՝ ե՞րբ ենք վերջապես խելքի գալու։
-
07.10.2016|
08:56
Եվս մեկ օր, և քաղաքամայրը կնշի իր հերթական ծննդյան տոնը: Մայրաքաղաքը դառնում է 2798 տարեկան: Ինչ խոսք, պատկառելի տարիք է: Անկասկած, արժե յուրաքանչյուր տարի Երևանի ծնունդը նշել:
-
07.10.2016|
00:53
Ռուսաստանյան հայտնի «Լևադա ցենտր» վերլուծական կենտրոնը հրապարակել է երկրի 48 տարածաշրջանների 137 բնակավայրերի 1600 բնակիչների շրջանում անցկացված հարցման արդյունքները պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի գործունեության գնահատման վերաբերյալ: Պարզվում է՝ նախագահի գործունեությանը հավանություն է տալիս բնակչության 82 տոկոսը (անցյալ տարի՝ 85 տոկոսը):